Բելգիացի հայտնի պաշտպան Յան Վերտոնգենը մրցաշրջանի ավարտից հետո 37 տարեկանում կավարտի ֆուտբոլային կարիերան։ Այս մասին սոցցանցում հայտնել է ինքը՝ Յանը։
«Ես շատ մտածեցի և որոշեցի, որ դրանք կլինեն իմ կարիերայի վերջին խաղերը: Ես շատ բանի եմ հասել, դա հեշտ որոշում չէր, բայց դա ճիշտ որոշում էր», – գրում է Վերտոնգենը:
Հարկ է նշել, որ 2024 թվականի ամռանը Վերտոնգենը երկարաձգեց պայմանագիրը բելգիական «Անդերլեխտի» հետ ևս մեկ մրցաշրջանով ութ տարի՝ 2012-ից 2020 թվականները: