«Մանչեսթեր Սիթին» աշխատում է թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։
El Chiringuito-ը հաղորդում է, որ անգլիական ակումբը ցանկանում է իր թիմում տեսնել հարձակվող Ռոդրիգոյին։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները վերջերս հանդիպել են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցչի հետ։ «Քաղաքայինները» Ռոդրիգոյին ավելի բարձր աշխատավարձ են առաջարկում, քան նա այժմ վաստակում է։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է նաև երաշխավորել, որ բրազիլացին կխաղա իր սիրելի դիրքում։
Ռոդրիգոյի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալը 24-ամյա բրազիլացուն գնահատում է 100 միլիոն եվրո։