«Բավարիայի» ֆուտբոլիստն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Մյունխոնի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը աջ ծնկի խաչաձև կապանի պատռվածք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։

Նա խաղի մեկնարկից 12 րոպե անց ստիպված է եղել լքել դաշտը։ «Բավարիայի» մեկ այլ պաշտպանի՝ Դայո Ուպամեկանոյի մոտ ձախ ծնկի հոդերի անկայունություն է ախտորոշվել: Ֆրանսիացին մի քանի շաբաթ չի կարողանա խաղալ։

Դևիսն այս մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում և խփել 3 գոլ, իսկ Ուպամեկանոն 33 խաղում խփել է 2 գոլ։