Ռաֆինյա․ «Չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին»

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան խոստովանել է, որ չի մտածում «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունների մասին։

«Ես փորձում եմ չմտածել այդ մասին, որպեսզի կարողանամ կենտրոնանալ կարիերայիս վրա։ Մրցաշրջանի վերջում, եթե հաղթեմ բոլոր տիտղոսները, անհատական ​​մրցանակ ստանալու հնարավորություններն ավելի մեծ կլինեն», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ռաֆինյան «Բարսելոնային» է միացել 2022 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։