ՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում են գնել իսպանական ակումբը

Ֆրանսիական ՊՍԺ ակումբի սեփականատերերը կարող են գնել իսպանական «Մալագան»։ L’Equipe-ը հայտնում է, որ Qatar Sports Investments-ը բանակցությունների առաջադեմ փուլում է իսպանական ակումբը գնելու համար։

Գործարքը գնահատվում է 100 մլն եվրո, և բոլոր կողմերը վստահ են, որ այն կկայանա: L’Equipe-ը գրում է, որ Qatar Sports Investments-ը բանակցություններ է վարում նաև բելգիական ակումբներից մեկի ներկայացուցիչների հետ։