«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին կարծում է, որ թիմի վինգեր Ռաֆինյան ներկայումս «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդն է։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա բրազիլացին 42 խաղում դարձել է 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բարսելոնան» շարունակում է պայքարը հաղթանակի համար բոլոր այն մրցաշարերում, որոնցում մասնակցել է։
«Հենց հիմա, ելնելով սեզոնից և այն բանից, թե ինչպես են ընթանում իրադարձությունները, ես կընտջեւ Ռաֆինյային: Արդյո՞ք Լամին Յամալը դեմ է: Լամինը կհասկանա ինձ, նա ևս Ռաֆինյայի անունը կասի»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: