«Միլանի» դարպասապահը կարող է համալրել անգլիական թոփ ակումբներից որևէ մեկը

«Միլանը» դեռ չի երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Մայք Մենյանի հետ։ Հնարավոր է, որ այս ամառ ռոսոներիները բաժանվեն ֆուտբոլիստից:

Ըստ TEAMtalk-ի, եթե «Միլանը» չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ապա ստիպված կլինի վաճառել խաղացողներին, իսկ Մենյան կարող է դառնալ «զոհ»: Այս ֆոնին աղբյուրը խոսում է «Չելսիի» և «Ասթոն Վիլայի» 29-ամյա Մենյանի նկատմամբ հետաքրքրության մասին:

Եթե ​​«Միլանը» չերկարաձգի Մայքի հետ պայմանագիրը, ապա ամռանը նրա տրանսֆերային արժեքը կարող է կազմել մոտ 40 միլիոն եվրո։