«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կիսվել է իր կարծիքով Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» մոտալուտ տեղափոխության մասին։
«Տրենտն արդեն «Լիվերպուլի» լեգենդ է, նա ամեն ինչ հաղթել է ակումբի հետ, և այժմ պետք է անի այն, ինչ լավն է իր համար: Ֆուտբոլիստը միայն մեկ կարիերա ունի:
Երկրպագուների համար հեշտ է ասել «հավատարիմ եղիր ակումբին» կամ «մի՛ ընտրիր փողը»: Ես կարող եմ ձեզ ասել, որ դա ամենևին էլ փողի մասին չէ», — Օուենի խոսքերն է մեջբերում Football Talk-ը:
հիշեցնենք, որ ժամանակին Օուենն ինքը գնաց նույն ճանապարհով: