Մադրիդի «Ռեալը» աշխատում է «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի վրա։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Ըստ աղբյուրի՝ մեծ է հավանականությունը, որ Սուբիմենդին կհեռանա «Ռեալ-Սոսյեդադից», ինչի կապակցությամբ «Արքայական» ակումբը պատրաստ է վճարել հենակետային կիսապաշտպանի հրաժարագինը, որը կազմում է 60 միլիոն եվրո։
Նշվում է, որ վերջնական որոշումը մնում է ֆուտբոլիստին։
Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդին ակումբի և երկրի բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: