«Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է անցել մի շարք մրցակիցներից «Սաութհեմփթոնի» վինգեր Թայլեր Դիբլինգի համար պայքարում:
Խոսվում է, որ 19-ամյա խաղացողին հետևում են Պրեմիեր լիգայի ակումբների կեսից ավելին, ներառյալ տեղի բոլոր հսկաները: Ինչպես հայտնում է լրագրող Քրիս Ուիլերը, ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Դիբլինգին ձեռք բերելու ֆավորիտ է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ ամենալուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին» և «Թոթենհեմը»:
Թայլեր Դիբլինգի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 25 միլիոն եվրո։ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում երիտասարդ անգլիացին 25 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ։