«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է բաժանվել 32-ամյա պաշտպան Հարի Մագուայերից և փոխարենը ձեռք բերել «Էվերթոնից» 22-ամյա Ջերադ Բրանտուեյթին, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը երկար ժամանակ դիտարկում է Մագուայրին վաճառելու հնարավորությունը։ Վերջին երկու տրանսֆերային պատուհաններում գործարքը խոչընդոտվել է անգլիացու բարձր աշխատավարձի պահանջներով։ Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ներդրումներ կատարել երիտասարդ կենտրոնական պաշտպանի համար։ «Էվերթոնը» մոտ 80 միլիոն ֆունտ է պահանջում Բրանտուեյթի համար։
Մագուայրը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա անցկացրել է 234 հանդիպում, դարձել 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։