Բրազիլացի դարպասապահ Էդերսոնը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», կարող է տեղափոխվել Թուրքիա։ Այս մասին հայտնում է Tribal Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Ստամբուլի «Ֆեներբախչեն», որը մարզում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։ Բրազիլացուն ցանկանում են ձեռք բերել նաեւ Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները։
Էդերսոնը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամռանից, կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը, որի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 19 հանդիպում և բաց թողել 23 գնդակ։