«Բայերը» ցանկանում է իր շարքերում պահել թիմի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, սակայն ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր դեռ չի կնքվել։
Այս ֆոնին գերմանական Sky-ը հայտնում է, որ «Բայերը» պատրաստ կլինի դիտարկել Վիրցի համար 120 միլիոն եվրոյի առաջարկը։ Նշվում է, որ «Բավարիան» նախնական բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, իսկ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առաջնահերթ տրանսֆերային թիրախ է նշել 21-ամյա գերմանացուն։
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։