«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բորնմութի» երեք ֆուտբոլիստներով

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բորնմութի» երեք ֆուտբոլիստներով՝ պաշտպաններ Միլոշ Կերկեզով և Դին Հյուսենով, ինչպես նաև եզրային հարձակվող Անտուան ​​Սեմենյոյով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու գործարքում ներառել Բեն Դոակին։

Նշվում է, որ Միլոշ Կերկեզը դիտարկվում է որպես 31-ամյա Էնդրյու Ռոբերտսոնի պոտենցիալ փոխարինող։ Նաև այս ամառ ավարտվում են «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի և վինգեր Մոհամեդ Սալահի պայմանագրերը։

Անգլիայի առաջնության 29 տուրից հետո «Բորնմութն» ունի 44 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։ «Լիվերպուլը» վաստակել է 70 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը։