Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը մեկնաբանել է Բրազիլիայի նկատմամբ տարած խոշոր հաղթանակը (4:1) 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։
25-ամյա ֆուտբոլիստը հաշիվը բացել է հանդիպման 4-րդ րոպեին։
«Մեր համեստության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիանալի հանդիպում անցկացրինք և նրանց դաս տվեցինք։ Եթե Մեսսին դաշտում լիներ, հավանաբար ևս 2-3 գոլ կխփեինք», – Ալվարեսի խոսքերը փոխանցում է AlbicelesteTalk-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան հայտարարել էր, որ բրազիլացիները կհաղթեն Արգենտինային «դաշտում և անհրաժեշտության դեպքում՝ նաև դրա սահմաններից դուրս»։