«Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», ցանկություն է հայտնել ամռանը վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ղեկավարությանը խնդրում է բաց թողնել իրեն։ Նշվում է, որ Սանչոյի տրանսֆերով կհետաքրքրվի նաև Լևերկուզենի «Բայերը», եթե նա հասանելի լինի:
25-ամյա եզրային հարձակվողը 2024 թվականի ամառվանից վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»։ Այս մրցաշրջանում նա 27 խաղում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։