Կրկին վերադառնալու ժամանակն է․ Սանչոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն ցանկանում է կրկին վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը խնդրել է իր ներկայացուցիչներին կազմակերպել իր տեղափոխությունը Գերմանիա։ Հիշեցնենք, որ 2021 թվականին Սանչոն «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստը բավականին հաջող անցկացրեց վարձավճարով «Բորուսիայում», սակայն ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Չելսի»։ Իր կարիերայի ընթացքում Սանչոն «իշամեղուների» կազմում անցկացրել է 158 հանդիպում՝ դառնալով 53 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը Սանչոյի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։