«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին չի կարողանա օգնել իր թիմին «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության առաջիկա խաղում։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր 18-ամյա ֆուտբոլիստը մարզվել է հիմնական թիմից առանձին։ Նշվում է, որ Կուբարսին պատրաստվում է խաղալ «Ժիրոնայի» հետ հաջորդ հանդիպմանը։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 42 հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։