Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է մարզումներին։ Ֆուտբոլիստն առաջին մարզումն է անցկացրել խաղադաշտում։ Այս մասին հայտնում է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 9-ին կայացած Լա Լիգայի 13-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ (4:0) խաղից հետո 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ծնկի նախորդ խաչաձև կապանի ամբողջական պատռվածք՝ ուղեկցվելով երկու մենիսկի վնասվածքով։
Նման վնասվածք Միլիտաոն արդեն ստացել էր 2023 թվականի օգոստոսին։ «Ռեալի» հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ «Լեգանեսի» դեմ։