Նոր տեղեկություն Ռոբերտ Լևանդովսկու առողջական վիճակի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա լիգայի «Օսասունայի» դեմ խաղից առաջ խոսել է լրագրողների հետ:  Նա պատասխանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մարզավիճակի մասին հարցին։

«Ուրբաթ և երկուշաբթի լեհը մասնակցել է իր ազգային հավաքականի հանդիպումներին՝ խաղադաշտում անցկացնելով համապատասխանաբար 86 և 24 րոպե։ «Լևանդովսկին պատրաստ է խաղալ: Վաղը մենք կորոշենք, թե արդյոք նա կլինի մեկնարկային կազմում: Ֆերանը նույնպես լավ մարզավիճակում է»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում: