Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա ստիպված կլինի բաց թողնել հանդիպումը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է պաշտպան Պաու Կուբարսիի վիճակը։ 18-ամյա ֆուտբոլիստը վերջերս վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականում հանդես գալու ժամանակ։

«Կուբարսին կլինի՞ մեկնարկային կազմում: Ոչ: Էրիկն ու Ինիգոն ​​կխաղան, իսկ Պաուն կմնա պահեստայինների նստարանին: Մեզ պետք է Կուբարսին, բայց կարծում եմ, որ նրան ևս երկու-երեք օր է անհրաժեշտ»,- լրագրողներին ասել է Ֆլիկը:

Հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության տնային հանդիպում կանցկացնի «Օսասունայի» հետ։ Այս խաղը նախկինում հետաձգվել էր «Բարսելոնայի» ակումբային բժշկի մահվան պատճառով։

«Բարսելոնան» լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է Լա Լիգան՝ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»: