Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն կիսվել է իր մտքերով ֆրանսիական ՊՍԺ-ի այս տարվա Չեմպիոնների լիգայի հեռանկարների մասին։
«Ես զարմացած էի, երբ ՊՍԺ-ն հաղթահարեց «Լիվերպուլի» արգելքը։ Էնրիկեն հիանալի է կատարում իր աշխատանքը։ Նա հրաշալի մարզիչ է, և ես բախտ եմ ունեցել խաղալ նրա գլխավորությամբ «Բարսելոնայում»։
Նա հստակ գիտի, թե ինչ է ուզում։ Թիմն այժմ խաղում է այնպես, ինչպես ցանկանում է Լուիսը։ Կարծում եմ, որ ՊՍԺ-ն այս մրցաշրջանում լինելու է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկը», – Պիկեի խոսքերը փոխանցում է Lequipe-ը։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում փարիզյան ակումբը կմրցի «Ասթոն Վիլայի» հետ։