Մյունխենի «Բավարիայի» նախկին եզրային հարձակվող Ֆրանկ Ռիբերին պատմել է, որ կարիերայի ավարտից հետո կարող էր կորցնել ոտքը:
«Ես վատ վարակ ունեի, որը խժռում էր ինձ: Երկու ամիս դեղահաբեր էի խմում, բայց վարակը շարունակում էր ինձ պատել: Այնքան վատ էր ամեն ինչ, որ ոտքիս վրա անցքեր կային:
Ստաֆիլոկոկային վարակ էի ստացել և 12 օր անցկացրի Ավստրիայի հիվանդանոցներից մեկի շտապօգնության սենյակում: Ես շատ էի վախեցել: Ոտքս կարող էին կտրել»,- պատմել է Ռիբերին, ով բոլոր մրցաշարերում անցկացրել է 425 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 177 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի այդ, մյունխենյան ակումբի կազմում ֆրանսիացին մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Բունդեսլիգայի գավաթը, ինը անգամ Բունդեսլիգան, վեց անգամ Գերմանիայի գավաթը և չորս անգամ Գերմանիայի Սուպերգավաթը։