«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Այս պահին հոլանդացի ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգումը «բլաուգրանայի» առաջնահերթ խնդիրն է։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ձգտում է հավասարակշռություն պահպանել սեփական շահերի պաշտպանության և ճկունության միջև, այդ իսկ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է Դե Յոնգին առաջարկել պայմանագիր, որը ներառում է 80 միլիոն եվրո ազատման կետ:
Նշվում է, որ «բլաուգրանաները» ակնկալում են 27-ամյա խաղացողից պատասխան ստանալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։