Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է Վիրջիլ վան Դեյկի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը

Հեղինակավոր իտալացի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պատասխանել է «Լիվերպուլի» 33-ամյա կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրերին:

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է այս ամառ։

«Վերջիլ վան Դեյկի և Մադրիդի «Ռեալի» մասին լուրեր են եղել վերջին շաբաթներին: Ասեմ ձեզ, որ դա երբեք չի եղել: Ես լսել եմ, որ «Ռեալը» երբեք չի խոսել Վան Դեյկի հետ, և նրա գործակալները երբեք բանակցություններ չեն սկսել «Լոս Բլանկոսի» հետ»,- ասել է Ռոմանոն YouTube-ի իր ալիքի տեսանյութում:

Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։