«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչը` Ռոման Աբրամովիչի մասին

Զամբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը, ով նախկինում գլխավորել է «Չելսին», խոսել է 2022 թվականին ռուս գործարար Ռոման Աբրամովիչի կողմից լոնդոնյան ակումբի վաճառքի մասին:

«Իհարկե, ինձ դուր չեկավ, որ դա տեղի ունեցավ: Աբրամովիչը հրաշալի սեփականատեր էր, բայց ֆուտբոլը միանշանակ կարոտում է նրան»,- Գրանտի խոսքերն է փոխանցում Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչը:

Աբրամովիչին «Չելսին» պատկանում էր 2003-ից 2022 թվականներին: Այս ընթացքում լոնդոնցիները նվաճել են 18 գավաթ: