Ձերբակալվել է Դիեգո Մարադոնայի նախկին թիկնապահը

Արգենտինայում Դիեգո Մարադոնայի մահվան գործով ձերբակալվել է նրա նախկին թիկնապահ Խուլիո Կորիան: Ըստ TN-ի՝ նախկինում որպես վկա հանդես եկած Կորիան մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ:

Նա պնդել էր, որ չի շփվել Մարադոնայի բժիշկների հետ, սակայն հայտնաբերվել են նրա և բժիշկներից մեկի ակտիվ նամակագրության ապացույցներ: Դատավորների մեծամասնությունը հաստատել է ձերբակալությունը, չնայած դատարանի նախագահը դեմ էր՝ համարելով, որ փախուստի վտանգ չկա:

Մարադոնան մահացել է 2020թ․-ի նոյեմբերին՝ 60 տարեկանում, սրտի կանգից: Կորիան 2015-ից եղել է նրա թիկնապահը և մահվան օրը փորձել է վերակենդանացնել նրան: