Հայտնի է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի «Ռեալի» տեղափոխության մանրամասները

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ անգլիացի ֆուտբոլիստը մադրիդյան թիմի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Տրենտը «Ռեալին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Պաշտպանի աշխատավարձը կկազմի 15 մլն եվրո։

Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։