«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

«Վեսթ Հեմի» հենակետային կիսապաշտպան Էդսոն Ալվարեսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա մեքսիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 23 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլային փոխանցման հեղինակ։