«Չելսին» և Մադրիդի «Ռեալը» կմրցեն անգլիական ակումբի պաշտպանին ձեռք բերելու համար

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հոյսենին, որին հետևում է նաև Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է Mail Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» պատրաստ է ավելի շատ վճարել, քան «Ռեալը»՝ 19-ամյա տաղանդին անգլիական ակումբից գնելու համար։ Ավելի վաղ ինքը՝ Հոյսենը, ասել էր, որ կցանկանար հայտնվել «Ռեալում»։

Այս մրցաշրջանում Հոյսենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։ Հարկ է նշել, որ ընթացիկ արշավի մեկնարկից ի վեր պաշտպանի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, 10-ից հասել է 42 միլիոն եվրոյի։