«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ձգտում է հավասարակշռել սեփական շահերը պաշտպանելու և ճկունության միջև, ինչի պատճառով «Բարսելոնան» պատրաստ է Դե Յոնգին առաջարկել պայմանագիր, որը ներառում է 80 միլիոն եվրո հրաժարագին: Ընդգծվում է, որ «բլաուգրանաները» ակնկալում են 27-ամյա խաղացողից պատասխան ստանալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։