«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել հարձակվողի, որը կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն։
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը՝ հղում անելով իսպանական Sport-ին, կատալոնացիների թիրախը Ալեքսանդր Իսակն է։ «Նյուքասլը» մեծ գումար կպահանջի Իսակի համար՝ 150-180 միլիոն եվրո։ Այս գինը հաջորդ ամառ անմատչելի կլինի «Բարսելոնայի» համար։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» ցանկանում են Իսակի հետ պայմանագիր կնքել 2026 թվականի ամռանը, երբ նրանց ֆինանսական վիճակը բարելավվի։ Ալեքսանդր Իսակը 25 տարեկան է։
Այս մրցաշրջանում շվեդը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։