«Բարսելոնայի» դարպասապահը կլքի ակումբը

«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան, ըստ երևույթին, պատրաստվում է հաջորդ ամառ հեռանալ ակումբից:

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կորցրել է վստահությունը 26-ամյա իսպանացու նկատմամբ, ուստի նա բաց կթողնի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Diario Sport-ը։

Հաջորդ մրցաշրջանում կատալոնական գրանդի մեկնարկային կազմում տեղի համար կպայքարեն Մարկ-Անդրե տեր Շտեգենն ու Վոյցեխ Շչեսնին։ Աղբյուրի համաձայն՝ Պենյան կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբի ղեկավարությունը կպնդի գործարքում ներառել կետ, որը թույլ կտա նրանց ստանալ դարպասապահի ապագա վերավաճառքի գումարի ամուր տոկոսը:

«Սելտան» համարվում է Պենայի գլխավոր հավակնորդը։