«Ատլետիկոն» տարբերակներ է ուսումնասիրում թիմի կազմը ուժեղացնելու համար։
Ինչպես հայտնում է Relevo-ն, մադրիդյան ակումբը հետևում է «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյին։ Նշվում է, որ Ռոմերոն հիանալի տեղավորվում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի խաղային փիլիսոփայության մեջ։
Այնուամենայնիվ, «Ատլետիկոն» դեռ պետք է պարզեն գործարքի պոտենցիալ պայմանները և որոշեն՝ իրատեսակա՞ն է արդյոք արգենտինացու հետ պայմանագիր կնքել։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 55 միլիոն եվրո։
2022 թվականի վերջին Ռոմերոն Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։