Արգենտինայի հավաքականը ջախջախեց Բրազիլիային և նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

Բուենոս Այրեսում ավարտվեց ԱԱ-2026-ի ընտրական հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Բրազիլիային։

Առաջին խաղակեսն արդյունավետ էր գոլերի առումով: Աշխարհի գործող չեմպիոնների կազմից աչքի ընկան Խուլիան Ալվարեսը, Էնցո Ֆերնանդեսը և Ալեքսիս ՄակԱլիսթերը:

Բրազիլիայի հավաքականի միակ գոլը հեղինակեց Մաթեուս Կունյան:

Երկրորդ խաղակեսում հաշիվը ավելի խոշոր դարձրեց արգենտինացի Ջուլիանո Սիմեոնեն՝ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին այս խաղին չի մասնակցել։ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին նրան չի հրավիրել մարտ ամսվա հանդիպումներին։

Այսպիսով, Արգենտինայի ազգային հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ որակավորվեց աշխարհի առաջնությանը։