Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը մեկնաբանել է իսպանական ակումբից խաղաժամանակի բացակայության պատճառով հնարավոր հեռանալու մասին լուրերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրք ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից և դժգոհ է թիմում իր դերից։
«Մենք պատրաստ ենք պայքարել երեք տիտղոսի համար մինչև մրցաշրջանի ավարտը, և դա հետաքրքիր կլինի։ «Ռեալը» միշտ պայքարում է յուրաքանչյուր խաղում և յուրաքանչյուր տիտղոս հաղթելու համար։ Անձամբ ինձ համար միակ ցանկությունն է հանդես գալ յուրաքանչյուր խաղում և օգնել իմ թիմին նվաճել բոլոր տիտղոսները։
Ես շատ շնորհակալ եմ այս ակումբի ղեկավարությանը։ Ուզում եմ միշտ պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար։ Չեմ դադարի պայքարել, քանի դեռ չեմ հասել դրան»,- Գյուլերի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Արդա Գյուլերը «Ռեալ» է տեղափոխվել թուրքական «Ֆեներբախչեից» 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում 20-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։