«Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը որոշել է, թե ուր է տեղափոխվելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնի է դարձել Fichajes-ին, 25-ամյա հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Նշվում է, որ «կաչաղակները» չեն պատրաստվում որևէ զիջման գնալ Իսակի տրանսֆերի հարցում, քանի որ նա նրանց հիմնական ակտիվն է։
«Արսենալը», ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի իր պատմության մեջ ռեկորդային գումար վճարել Իսակի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ֆուտբոլիստով շարունակում է հետաքրքրվել նաև «Լիվերպուլը»: