«Յուվենտուսի» ղեկավարությունը հիասթափվել է Տիագու Մոտայից իրենց համագործակցության ավարտից անմիջապես առաջ:
Մարզիչը հեռացվեց անցյալ կիրակի, և նրան անմիջապես փոխարինեց Իգոր Թյուդորը: Լրագրող Ֆաբիանա դելլա Վալլեի խոսքով՝ անցյալ շաբաթ Մոտայի հետ մի քանի հանդիպումներից հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ մարզիչը չի հասկանում իրավիճակի լրջությունը։
«Ծեր տիկնոջ» ղեկավարները համարել են, որ մասնագետը չափազանց համառ է և մտադիր չէ շեղվել իր գաղափարներից, նույնիսկ եթե դրանք արդյունք չեն տվել։
Տիագու Մոտան «Յուվենտուսը» գլխավորում էր նախորդ ամառվանից։ Նա թիմը թողեց, երբ այն գտնվում էր Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում: