«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Լիվերպուլը» և հատկապես թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոտը:
Նշվում է, որ «Լայպցիգը» դեռ չի որոշել իր ծրագրերը ֆուտբոլիստի ապագայի հետ կապված։
Խավի Սիմոնսի գործող պայմանագիրը գերմանական թիմի նախատեսված է մինչև 2027 թվականը: