«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Ռուբեն Ուրիան։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա շվեդով հետաքրքրված է «Ատլետիկոն»: Մադրիդցիները գործարքը բարդ են համարում, բայց ոչ անհնարին: Իսպանական ակումբն արդեն մի քանի հարցում է արել հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Այս մրցաշրջանում Գյոկերեսը անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: