Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ԱԱ-2026-ի ընտրական փուլում Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակը (3-0):
«Հանդիպումը հեշտ չէր: Մենք շատ լավ բաներ տեսանք, լավ պահեր ստեղծեցինք։ Մեզ անհրաժեշտ էր 11 մետրանոց հարված՝ հաշիվը բացելու համար: Ես գոհ եմ ֆուտբոլիստների նվիրվածությունից, էներգիայից և ցանկությունից։
Երկրորդ խաղակեսում մենք սկսեցինք դանդաղեցնել խաղը և շատ չշարժվեցինք, ինչն անիմաստ էր։ Մենք բոլորին խրախուսում ենք արագացնել դիրքային գրոհներում, թեև դեռ պետք է մի փոքր պայքարեինք գոլից առաջ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։