Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պայքարում առաջատար կա

Մադրիդի «Ռեալը» առաջատար է «Բորնմութի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դին Հյուսենին ձեռք բերելու համար պայքարում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են նաև անգլիական «Չելսին» և «Լիվերպուլը»: Նշվում է, որ Հյուսենի պայմանագիրը «Բորնմութի» հետ ներառում է 60 միլիոն եվրոյի գնման տարբերակ:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Իսպանացու գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: