«Լիվերպուլը» և «Էվերթոնը» խնդրանքով դիմել են Պրեմիեր Լիգային՝ մեկ օր շուտ անցկացնելու դերբին: Պրեմիեր Լիգան մերժել է առաջարկը։ Այս մասին հայտնում է Mail Sport-ը։
Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի «Լիվերպուլ» – «Էվերթոն» հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։
Աղբյուրի համաձայն, «Էվերթոնը» հաջորդ շաբաթ օրը կխաղա «Արսենալի» հետ և կցանկանար լրացուցիչ օր ունենալ հանդիպմանը պատրաստվելու համար, ինչպես և «Լիվերպուլը», որը կիրակի օրը պետք է մրցի «Ֆուլհեմի» հետ:
Հիշեցնենք, որ այս պահին «Լիվերպուլը» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։