ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կրկին արդարացվել են Շվեյցարիայի դատարանում 2 միլիոն շվեյցարական ֆրանկի կեղծված վճարի գործով:
Դատարանը հաստատել է, որ 2011 թվականին կատարված վճարումը օրինական էր և պայմանավորված էր Բլատերի և Պլատինիի միջև 10 տարի առաջ եղած բանավոր համաձայնությամբ՝ վերջինիս խորհրդատվական աշխատանքի դիմաց:
Շվեյցարական դատախազությունը փորձում էր դատապարտել նրանց 20-ամսյա պայմանական ազատազրկման, սակայն դատախազության բողոքարկումը մերժվեց, և կրկնակի մեղադրանքները նույնպես հանվեցին:
2015 թվականին սկանդալային այս գործը հրապարակվելուց հետո, Պլատինիի՝ ՖԻՖԱ-ի նախագահի դառնալու հնարավորությունները նվազեցին, իսկ պաշտոնը ստանձնեց Ջանի Ինֆանտինոն: