Ռահիմ Ստերլինգը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Արսենալի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում:

30-ամյա ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում Լոնդոնում և, ամենայն հավանականությամբ, շուտով կրկին կփոխի թիմը:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել անգլիացու հետ:

Թուրինյան ակումբն այս ամառ կարող է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու փորձ կատարել։