«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատմել է, թե իր թիմակիցներից ում է համարում իր լավագույն ընկերը։
«Իմ լավագույն ընկերը «Բարսայում» Լամին Յամալն է»,- Ռաֆինյայի խոսքերն են մեջբերում իսպանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 72 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: