«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստներն են իր համար օրինակ ծառայել:
«Նեյմար և Ռոնալդինյո. Այս երկու ֆուտբոլիստներն ինձ համար մեծ ոգեշնչում էին: Ես շատ չէի դիտում Ռոնալդինյոյին, երբ նա խաղում էր, քանի որ նա չափազանց երիտասարդ էր:
Բայց YouTube-ի շնորհիվ ես կարողացա դիտել նրա և այլ ֆուտբոլիստների հոլովակները, ինչպիսիք են Ռիվալդոն, Ռոնալդոն»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։