«Փյունիկ» ֆուտբոլային ակումբին է միացել փորձառու կիսապաշտպան Միմիտո Բիային։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
27-ամյա Միմիտոն ֆուտբոլային կրթությունը ստացել է Պորտուգալիայում: Նրա կարիերան սկսվել է «Վիտորիա Գիմարայեշի» երկրորդ թիմում։ Այնուհետև Միմիտոն հանդես է եկել Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի առաջնություններում:
2023/24 թթ. մրցաշրջանում աֆրիկացի ֆուտբոլիստը հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում»՝ անցկացրած 40 խաղում խփելով 3 գոլ։ Նրա նախորդ թիմն ԱՄԷ-ի «Էմիրեյթս» ակումբն էր, որտեղ ելույթ է ունեցել նախորդ տարվա օգոստոսից։