Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել Անգլիա

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում:

Ըստ The Sun-ի, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին շատ է դուր գալիս Դեմբելեի խաղը:

Նշվում է, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա ամռանը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: