«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին խոսել է «Բլաուգրանայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի մասին։
Պեդրին նշել է, որ կցանկանար թիմում պահել փորձառու դարպասապահին։
«Իհարկե, ես դա կցանկանայի, քանի որ նրան շատ եմ սիրում։ Նա զվարճալի տղա է: Շչեսնիի համար շատ դժվար է գոլեր ընդունելը, և նրա վրա ճնշում գործադրելն ընդհանրապես անօգուտ է։
Ես զվարճանում եմ նրա հետ, ուրախ եմ, որ նա մեր թիմի մի մասն է», – Պեդրիի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։
Այս մրցաշրջանում Շչեսնին բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ ութ անգամ անառիկ սեփական դարպասը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: